01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Ucom-ի ցանցում տեխնիկական խնդիրների պատճառով այս պահին խաթարվել է թվային ցանցով մարզային բոլոր, ինչպես նաև հանրապետական ու մայրաքաղաքային որոշ ալիքների հեռարձակումը: Այս մասին հայտնում են «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունից:
«Ucom -ի ցանցում տեխնիկական խնդիրների պատճառով այս պահին խաթարվել է թվային ցանցով մարզային բոլոր, ինչպես նաև հանրապետական ու մայրաքաղաքային որոշ ալիքների հեռարձակումը:
Տարվում են աշխատանքներ տեխնիկական խնդրի վերացման ուղղությամբ»:
Հոսանքի տատանման հետեւանքով ֆիքսված եւ շարժական կապի հետ առաջացած խնդիրը կարգավորման ընթացքում է: Այս մասին հայտարարություն է տարածել Ucom ընկերությունը։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Սիրելի´ բաժանորդներ,
Հոսանքի տատանման հետեւանքով ֆիքսված եւ շարժական կապի հետ առաջացած խնդիրը կարգավորման ընթացքում է: Մեր տեխնիկական անձնակազմն անում է հնարավոր ամեն ինչ կապը հնարավորինս արագ վերականգնելու ուղղությամբ: Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը»։