310 դիտում, 2020.07.08 20:28

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 3 միլիոնը

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 3 միլիոնը

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է երեք միլիոնը։ Այդ մասին տեղեկացրել է Ջոնս Հոփքինսի համալսարանը, որը հավաքագրում է դաշնային և տեղական իշխանությունների, ինչպես նաև ԶԼՄ-ների ու բաց աղբյուրների տվյալները.գրում է «Ռիա-նովոստի»-ն:

Համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում COVID-19-ով վարակվածների թիվը կազմում է 3 մլն 9 հազար 611, առողջացել է 936 հազար 476 մարդ, մահացել՝ 131 հազար 594-ը։

Ինչպես տեղեկացնում է համալսարանը, ամբող աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 11,8 մլն մարդ, մահացել 544 հազարը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ից հայտարարել է COVID-19-ի պանդեմիա։

կիսվել նյութով -