17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է երեք միլիոնը։ Այդ մասին տեղեկացրել է Ջոնս Հոփքինսի համալսարանը, որը հավաքագրում է դաշնային և տեղական իշխանությունների, ինչպես նաև ԶԼՄ-ների ու բաց աղբյուրների տվյալները.գրում է «Ռիա-նովոստի»-ն:
Համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում COVID-19-ով վարակվածների թիվը կազմում է 3 մլն 9 հազար 611, առողջացել է 936 հազար 476 մարդ, մահացել՝ 131 հազար 594-ը։
Ինչպես տեղեկացնում է համալսարանը, ամբող աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 11,8 մլն մարդ, մահացել 544 հազարը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ից հայտարարել է COVID-19-ի պանդեմիա։