358 դիտում, 2020.07.08 19:50

Թերթաքարային գազի ամերիկացի արտադրողները բախվել են պահանջարկի անկման

Թերթաքարային գազի ամերիկացի արտադրողները բախվել են պահանջարկի անկման

Պահեստարանները ծայրաստիճան լցնելը ամբողջ աշխարհում հանգեցրել է հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) վաճառքի կրճատման եւ վաճառահանման հիմնական շուկաներում ԱՄՆ-ից թերթաքարային գազի պահանջարկի անկման: Այդ մասին հայտնում է«Ինտերֆաքս»-ը:

ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարության Էներգետիկական տեղեկատվության վարչության (EIA) տվյալներով՝ չեղարկվել է ՀԲԳ-ի ավելի քան 70 մատակարարում, որոնք պլանավորված էին հունիսին եւ հուլիսին, եւ օգոստոսյան ավելի քան 40 մատակարարում:

Դրա հետ մեկտեղ գազի փոխադրումը ամերիկյան արտահանական թերմինալներում մարտի վերջից ի վեր նվազել է ավելի քան կիսով չափ, երբ մատակարարումների մակարդակը թերմինալներում հասել էր օրական ռեկորդային 277,5 մլն խորանարդ մետրի: Օգոստոստ ամսվա մատակարարման բնական գազի գինը ամերիկյան Henry Hub գազային հանգույցում հուլիսի 7-ին MMBtu-ի համար հաստատվել Է 1,879 դոլարի մակարդակում, ինչը 27 տոկոսով բարձր է հունիսի 25-ի սակարկությունների փակման գնից, երբ հուլիսյան ֆյուչերսը MMBtu-ի համար արժեցել է 1,482 դոլար՝ 1995 թվականի օգոստոսից ի վեր նվազագույնը: Սակայն բնական գազի գինը դեռ հիմա Էլ 23 տոկոսով Էժան է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ եւ 34 տոկոսով՝ երկու տարի առաջ գրանցված մակարդակի համեմատությամբ:

Գազի գները սովորաբար բարձրակետին են հասնում ամռանը՝ օդորակիչների օգտագործման աճի պատճառով եւ ձմռանը՝ ջեռուցման տարեշրջանի ֆոնին: Շուկայում բնական գազի ավելցուկը եւ պահանջարկի կրճատումը համավարակի պայմաններում նույնպես գների անկման են հանգեցրել Եվրոպայում ու Ասիայում, ինչը բացասաբար Է ազդում ամերիկյան ՀԲԳ-ի արտահանման շահութաբերության վրա:

կիսվել նյութով -