Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ հուլիսի 07-ի դրությամբ կայացվել է 4292 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: Այս մասին հայտնում են տեսչական մարմնից:
Երեկվա դրությամբ իրականացվել է 45263 ստուգում, որից միայն 780-ը՝ նշված օրը:
Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։