358 դիտում, 2020.07.08 19:15

COVID-19. Չիլին վարակվածների թվով շրջանցել է Իսպանիային.ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

COVID-19. Չիլին վարակվածների թվով շրջանցել է Իսպանիային.ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 11 միլիոն 995 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 547 հազարը: Ապաքինվել է ավելի քան 6 միլիոն 943 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 3 միլիոն 098 հազար 237 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների  թիվը 134 հազար 018 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 1 միլիոն 674 հազար 655-ի, մահերինը՝ 66 հազար 868-ի: Շրջանցելով Ռուսաստանին՝ վարակվածների թվով երրորդ տեղում է հայտնվել Հնդկաստանը: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը 750 հազար 580 է, մահերինը՝ 20 հազար 749: 

Չորրորդ տեղում է Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 700 հազար 792 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 6 հազար 562 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 10 հազար 667 մարդ: 

Վարակվածների թվով հաջորդ տեղում Պերուն է, որն առանձնանում է 309 հազար 278 ընդհանուր դեպքով: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 10 հազար 952 մարդ: Իսպանիային շրջանցել է Չիլին՝ հայտնվելով 6-րդ տեղում: Չիլիում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 301 հազար 019, մահերի թիվը՝ 6 հազար 434: 

Իսպանիայում վարկվածների թիվը 299 հազար 210 է: Մահացածների թիվը կազմում է 28 հազար 392: Հաջորդող երկիրը Միացյալ Թագավորությունն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը 286 հազար 349 է, մահերինը՝ 44 հազար 391: Տասնյակում է հայտնվել Մեքսիկան՝ վարակվածների թվով զբաղեցնելով 9-րդ տեղը: Մեքսիկայում հաստատված դեպքերի թիվը 268 հազար 008 է, մահերինը՝ 32 հազար 014: Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ առկա է 248 հազար 379 հաստատված դեպք, 12 հազար 084 մահ: 

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 22-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 7-ով: Ներկայում  Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 83 հազար 572, որից ապաքինվել է 78 հազար 548-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 963-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 15 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 220 հազար 144 հաստատված դեպք կա: Հաջորդը Կատարն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 101 հազար 553, մահերինը՝ 138: Եգիպտոսում առկա է 77 հազար 279 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է 3 հազար 489 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 53 հազար 045 է, մահացածներինը՝ 327: Լիբանանում կա 1907 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 36: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 372-ի: Մահացել է 14 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը:

կիսվել նյութով -