314 դիտում, 2020.07.08 19:36

Տեղի է ունեցել «Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների ամրապնդումը» թեմայով հեռավար հանդիպում, որին մասնակցել է Ռուստամ Բադասյանը

Տեղի է ունեցել «Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների ամրապնդումը» թեմայով հեռավար հանդիպում, որին մասնակցել է Ռուստամ Բադասյանը

Այսօր ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ կազմակերպած՝ «Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների ամրապնդումը» ծրագրի ձեռքբերումների և հետագա քայլերի վերաբերյալ հեռավար հանդիպում, որին մասնակցել է նաև Ռուստամ Բադասյանը մասնակցել է: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։

Հանդիպմանը մասնակցել են Կոռուպցիայի դեմ պայքարի գրասենյակում ԵԱՀԿ և ՄԱԶԾ բարձրաստիճան պաշտոնյաներ, տարբեր երկրների դեսպանատան ղեկավար կազմի ներկայացուցիչներ:

Քննարկման ընթացքում նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին արդյունավետ համագործակցության և հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումներին շարունակական աջակցություն տրամադրելու համար:

Նախարարն իր ելույթում անդրադարձել է վերջին ժամանահատվածում հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանի իրականացրած ռազմավարական և ինստիտուցիոնալ փոփոխություններին, ընթացիկ միջոցառումներին, ինչպես նաև ներկայացրել առաջիկայում ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ տեղեկություն:

Քննարկումների արդյունքում մասնակիցներն իրենց պատրաստակամությունն են հայտնել շարունակաբար աջակցելու Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումներին և, հատկապես, հակակոռուպցիոն մարմինների ստեղծման և ինստիտուցիոնալ կայացման գործընթացներին: 

կիսվել նյութով -