504 դիտում, 2020.07.08 18:52

Քիչ է մնում ես էլ դիմեմ ԿԸՀ, ապացուցեմ, որ ԼՀԿ-ն ընդդիմություն չէ և պահանջեմ ՀՀԿ-ին վերադարձնել ընդդիմության գողացած մանդատները. Արմեն Աշոտյան

Քիչ է մնում ես էլ դիմեմ ԿԸՀ, ապացուցեմ, որ ԼՀԿ-ն ընդդիմություն չէ և պահանջեմ ՀՀԿ-ին վերադարձնել ընդդիմության գողացած մանդատները. Արմեն Աշոտյան

Այնպիսի միամիտ հայացքով են ասում, որ Արման Բաբաջանյանն ընդդիմություն չէ, կարծես իրենք էլ Թրամփի դեմ պայքարի ելած Բայդենն են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արմեն Աշոտյանը:

«Երբ ԼՀԿ-ն դիմում է ԿԸՀ ընդդիմության քվոտան ԱԺ-ում պահելու հիմնավորմամբ իրենց կողմից 350 ձայնով ԱԺ բերած, հետո իրենց լքած և հիմա Նիկոլ Փաշինյանի գովքով զբաղված պատգամավորի մանդատը վերադարձնելու հայտով, քիչ է մնում ես էլ դիմեմ ԿԸՀ, շատ հիմնավոր և փաստարկված ապացուցեմ, որ ԼՀԿ-ն ընդդիմություն չէ և պահանջեմ ՀՀԿ-ին վերադարձնել ընդդիմության գողացած մանդատները:

Այնպիսի միամիտ հայացքով են ասում, որ Արման Բաբաջանյանն ընդդիմություն չէ, կարծես իրենք էլ Թրամփի դեմ պայքարի ելած Բայդենն են»,-գրել է նա:

կիսվել նյութով -