Թրամփը խոստումը պահեց: Արդեն հաջորդ տարվանից ԱՄՆ-ը կդադարի Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամակցությունից:
ԱՀԿ-ի ու Սպիտակ տան ղեկավարի տարաձայնությունների պատճառը COVID-19-ն է: Թրամփը հայտարարել էր, որ կառույցը գործում Է Չինաստանի թելադրանքով, արդյունավետ քայլեր չի ձեռնարկել, ինչի համար այսօր աշխարհը շատ բարձր գին է վճարում:
Կառուցին, բացի Թրամփից գիտնականները եւս մեղադրում են: Պարզվում է՝ կորոնավիրուսն օդային ճանապարհով եւս կարող է փոխնացվել: ԱՀԿ-ում, սակայն այս փաստը հաշվի չէին առել: Իսկ աշխարհում COVID -19-ով մոտ 12 միլիոն մարդ է վարակվել: Նրանցից մոտ 7 մլն հաղթահարել է այն: Մահացել է 547 հազար մարդ:
Մանրամասները՝ Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում։