կարևոր
2156 դիտում, 3 տարի առաջ - 2020-07-08 18:06

«Վերգետնյա հեռարձակողների հայկական ասոցիացիան» պարետատանը հրավիրում է քննարկման

«Վերգետնյա հեռարձակողների հայկական ասոցիացիան» պարետատանը հրավիրում է քննարկման

Վերջին օրերին անհանգստությամբ եւ մտահոգութամբ ականատես եղանք մեր գործընկեր հայկական մի շարք հեռուստաընկերությունների եւ առանձին լրագրողների նկատմամբ ՀՀ պարետատան որոշմամբ վարչական վարույթներ հարուցելու, ինչպես նաեւ ՀՀ Ոստիկանության ծառայողների գործողությունների ոչ իրավաչափ լինելուն։ Այս մասին հայտարարություն է տարածել «Վերգետնյա հեռարձակողների հայկական ասոցիացիա»-ն:

«Արձանագրում ենք, որ պահպանելով սոցիալական հեռավորություն, ողջ օրը մեր եթերներում քարոզելով դիմակ կրելու կարեւորոությունն ու անհրաժեշտությունը, գրեթե դատարկ արտադրական տարածքներում հաղորդավարներին դիմակ կրել պարտադրելով, ֆիզիկական եւ գեղագիտական անհարմարություններ ենք պատճառում նրանց։ Այսու դիմում ենք ՀՀ պարետ պարոն Տիգրան Ավինյանին, կազմակերպել հանդիպում հայկական հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ, վիճակը հանգամանալից քննարկելու եւ ելքեր գտնելու համար»,-նշված է հայտարարությունում։