292 դիտում, 2020.07.08 17:34

Գերմանիայում հայտնվել են ավտոբուսներ, որոնք աշխատում են աղբից ստացվող Էներգիայով

Գերմանիայում հայտնվել են ավտոբուսներ, որոնք աշխատում են աղբից ստացվող Էներգիայով

Գերմանիայի Վուպերտալ քաղաքում հայտնվել են Էկոլոգիապես մաքուր ավտոբուսներ, որոնք աշխատում են այնպիսի Էներգակայանի ջրածնային վառելանյութով, որն աղբ է այրում: Այս մասին հայտնել Է ԵվրոՊուլսը, հաղորդում է РИА Новости-ն։

Դրա հետ մեկտեղ ոչ մի արտանետում չի գոյանում, բացի ջրային գոլորշուց: Այժմ այդպիսի դեռ տասը փոխադրամիջոցներ են ընթանում մի քանի երթուղիներով: Պլանավորվում է, որ հաջորդ տարի դրանք կրկնակի ավելի կլինեն: Յուրաքանչյուր ջրածնային ավտոբուս փոխադրում Է մինչեւ 75 ուղեւոր:

Այդ նախագիծը պաշտպանել են Եվրամիության, ինչպես նաեւ Գերմանիայի ու Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի երկրամասի իշխանությունները: Եթե ջրածնային ավտոբուսները հուսալի լինեն եւ դուր գան բնակիչներին, նման որոշումներ կարող են հայտնվել նաեւ եվրոպական այլ քաղաքներում: Բացի այդ, Գերմանիայում 2018 թվականից երթեւեկում Է ջրածնային վառելանյութով աշխատող գնացք, իսկ վերջերս այդպիսի գնացքներ են հայտնվել նաեւ Նիդեռլանդներում։

կիսվել նյութով -