438 դիտում, 2020.07.08 16:41

Վահե Ջիլավյանն ընդունել է ԲԸՏՄ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին

Վահե Ջիլավյանն ընդունել է ԲԸՏՄ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին

Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանն ընդունել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գնել Հասրաթյանին։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կառույցների համատեղ աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում՝ տնտեսվարողների կողմից ջրօգտագործման թույլտվություններով նախատեսված պարտավորությունների կատարման վերահսկողության վերաբերյալ։

Քննարկվել են նաև փոխգործակցության շրջանակի ընդլայնմանը և աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված այլ հարցեր։