380 դիտում, 2020.07.08 16:20

ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը չի փոխվել․ Իրանի դեսպան

ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը չի փոխվել․ Իրանի դեսպան

Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանում Իրանի դեսպանի հակասական հայտարարությունները։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Զոհուրին նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը չի փոխվել։

Հաղորդավարի հարցին՝ Ադրբեջանում Իրանի դեսպանը երբեմն այնպիսի հայտարարություններ է անում, որոնք տարբերվում են Իրանի պաշտոնական դիրքորոշումից, ո՞րն է Իրանի պաշտոնական դիրքորոշումը, դեսպան Զոհուրին մասնավորապես պատասխանել է.

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը միշտ հայտնել ենք, մեր դիրքորոշման մեջ չի եղել որևիցե փոփոխություն։ Եթե կան մարդիկ, որ այլ կարծիքներ են հայտնում՝ դրանք պաշտոնական տեսակետներ չեն, և հավասարակշռված դիրքորոշումը, որը որդեգրել է Իրանը, անփոփոխ է մնացել: Եվ ցանկացած փոփոխություն Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղարի միջոցով կներկայացվեր, որը չի արվել»:

կիսվել նյութով -