324 դիտում, 2020.07.08 17:07

Ջոկովիչն առաջին մարզումն է անցկացրել կորոնավիրուսից ապաքինվելուց հետո

Ջոկովիչն առաջին մարզումն է անցկացրել կորոնավիրուսից ապաքինվելուց հետո

Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն առաջին մարզումն է անցկացրել կորոնավիրուսից ապաքինվելուց հետո:

Ջոկովիչը կորտային մարզումն անցկացրել է Բելգրադում գտնվող իր անվան կենտրոնում:

Հունիսի 23-ին հայտնի դարձավ, որ Նովակ Ջոկովիչը վարակված է կորոնավիրուսով: Դրանից մեկ շաբաթ առաջ Ջոկովիչը Խորվաթիայում մասնակցում էր մրցաշարի, որտեղ մասնակիցներից երկուսի մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը: Սերբ թենիսիստը ևս թեստ էր հանձնել, որը դրական է եղել:

Հուլիսի 2-ին պարզ էր դարձել, որ Ջոկովիչն ապաքինվել է կորոնավիրուսից: Ջոկովիչը կրկին կորոնավիրուսի թեստ է հանձնել, որը բացասական է եղել: Ապաքինվել է նաև Ջոկովիչի կինը` Ելենան, ով ևս հիվանդացել էր:

կիսվել նյութով -