17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն առաջին մարզումն է անցկացրել կորոնավիրուսից ապաքինվելուց հետո:
Ջոկովիչը կորտային մարզումն անցկացրել է Բելգրադում գտնվող իր անվան կենտրոնում:
Հունիսի 23-ին հայտնի դարձավ, որ Նովակ Ջոկովիչը վարակված է կորոնավիրուսով: Դրանից մեկ շաբաթ առաջ Ջոկովիչը Խորվաթիայում մասնակցում էր մրցաշարի, որտեղ մասնակիցներից երկուսի մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը: Սերբ թենիսիստը ևս թեստ էր հանձնել, որը դրական է եղել:
Հուլիսի 2-ին պարզ էր դարձել, որ Ջոկովիչն ապաքինվել է կորոնավիրուսից: Ջոկովիչը կրկին կորոնավիրուսի թեստ է հանձնել, որը բացասական է եղել: Ապաքինվել է նաև Ջոկովիչի կինը` Ելենան, ով ևս հիվանդացել էր: