340 դիտում, 2020.07.08 15:56

Շրջակա միջավայրի նախարարությունը զգուշացնում է առաջիկա օրերին ուժեղ քամիների հավանականության մասին

Շրջակա միջավայրի նախարարությունը զգուշացնում է առաջիկա օրերին ուժեղ քամիների հավանականության մասին

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ի փոխանցմամբ Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հուլիսի 9-13-ին՝ հատկապես երեկոյան ժամերին, հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ՝ կարկուտ։

Ինչպես հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, ամպրոպների ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները մինչև 25-30մ/վրկ։

Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում ամպրոպի ժամանակ խուսափել բացօթյա տարածքներում գտնվելուց։