724 դիտում, 2020.07.08 15:42

Հ1-ն Արմեն Մուրադյանն ընդդեմ Արսեն Թորոսյանի գործով ներգրավվեց որպես երրորդ կողմ

Հ1-ն Արմեն Մուրադյանն ընդդեմ Արսեն Թորոսյանի գործով ներգրավվեց որպես երրորդ կողմ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում՝ դատավոր Գրիգորի Վարդանյանի նախագահությամբ, հետաձգվեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդդեմ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գործով դատական նիստը։

Այսօրվա նիստին որոշում կայացվեց «Հանրային» հեռուստաընկերության ներկայացուցչին ներգրավել որպես երրորդ անձ։

Հ1-ի ներկայացուցիչ Լիանա Սահակյանը դատարանին խնդրեց հնարավորություն տալ ծանոթանալ գործի նյութերին։

Դատական հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին։