498 դիտում, 2020.07.08 15:21

Պատգամավորն առաջարկում է անվճար դարձնել զոհված զինծառայողների ծնողների և ամուսնու կրթությունը

Պատգամավորն առաջարկում է անվճար դարձնել զոհված զինծառայողների ծնողների և ամուսնու կրթությունը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Այն հեղինակել է խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆիա Հովսեփյանը:

«Առաջարկվում է լրացում կատարել օրենքի 67-րդ հոդվածում, ըստ որի զոհված կամ մահացած զինծառայողների ընտանիքի անդամները` ծնողներն ու ամուսինը, կարող են ուսանել ՀՀ պետական հավատարմագրված ուսումնական հաստատություններում` ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին»,- ասաց Հովսեփյանը:

Պատգամավորը նշեց, որ ներկայում պետական բարձրագույն ուսումնական բոլոր հաստատություններում ուսանում են զոհված կամ մահացած զինծառայողների ընտանիքների 12 անդամներ: