29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ անդամ երկրների ֆինանսական հետախուզական ստորաբաժանումների ղեկավարների խորհրդի ստեղծման մասին համաձայնագրից։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այս մասին հայտնում է Strana.ua-ը:
Զելենսկին հանձնարարել է Արտաքին գործերի նախարարությանը տեղեկացնել ԱՊՀ գործադիր կոմիտեին՝ Ուկրաինայի դուրս գալու մասին:
Հրամանագրի տեքստում նշվում է, որ ֆինանսական հետախուզության վերաբերյալ համաձայնագիրը ձեռք է բերվել 2012 թվականի դեկտեմբերի 5-ին Աշխաբադում:
2019-ի նոյեմբերին Ուկրաինան դադարեցրել էր իր մասնակցությունը ԱՊՀ «կազմակերպության անդամ երկրների գործարար կազմակերպությունների միջև կարգավորումները բարելավելու մասին» համաձայնագրից։
2014-ի հունվարից մինչև 2019-ի հուլիսը Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ 19 պայմանագրերից: Դրանց թվում են «ԽՍՀՄ-ում ստեղծված գյուտերի օրինական պաշտպանության ոլորտում միջպետական գաղտնիքների պահպանության ապահովման մասին» և «ԱՊՀ-ի հետ սպառազինությունների ստանդարտացման մասին» համաձայնագրերը: