կարևոր
2058 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-08 14:56

«580 միլիոն դրամ պարգևավճարի տեսքով տրվել է 132 պատգամավորի՝ 14 ամսվա համար». Արարատ Միրզոյան

«580 միլիոն դրամ պարգևավճարի տեսքով տրվել է 132 պատգամավորի՝ 14 ամսվա համար». Արարատ Միրզոյան

580 մլն դրամ պարգևավճարի տեսքով տրվել է 132 պատգամավորի՝ 14 ամսվա համար, խորհրդարանում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Ես մի անգամ հաշվարկ արեցի, մեծ հաշվով, կոպիտ մաթեմատիկական հաշվարկով ամիսը 240 հազար դրամի կարգի գումար է կազմում: Կարող ենք համարել հարկի, կարող ենք համարել անհարկի, սա քաղաքական դիրքորոշման հարց է, մենք չենք թաքցրել մեր դիրքորոշումը և չենք վախեցել խոստովանել՝ համարում ենք, որ սա արդարացված քայլ է», - ասաց Արարատ Միրզոյանը։