Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 6562 նոր դեպք է գրանցվել, մահացել է 173 մարդ։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։
Երկրում հիվանդության բռնկումից ի վեր հաստատվել է 700 հազար 792 դեպք, որից 472 հազար 511-ը ապաքինվել է, 10 հազար 667-ը՝ մահացել։
ԱՀԿ տվյալների համաձայն, աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերն անցել են 11 միլիոն 500 հազարը։