27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Նախագահական նստավայրում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Վահագն Թորոսյանի և Ջոն Հայրապետյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Էմին Աբգարյանի, Ռոմեն Ահարոնյանի և Բորիս Բախշիյանի, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Ջիվանյանի, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի և Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Արմենակյանի երդման արարողությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում: «Վստահ եմ՝ շատ լավ գիտակցում եք, թե որքան բարձր է դատավորի և դատական համակարգի ներկայացուցչի պատասխանատվությունը ժողովրդի առջև: Ձեզ հաջողություն եմ մաղթում և վստահ եմ, որ ձեր պարտականություններն ամենաբարձր մակարդակով կկատարեք,-ասել է նախագահը:- Ձեր երդումով հավաստիացնում եք, որ ծառայելու եք մեր ժողովրդին, երկրին, պետությանը՝ հավատարիմ լինելով և՛ Սահմանադրությանը, և՛ օրենքներին: Հուսով եմ, որ այդ երդումը միշտ պահելու եք»: