382 դիտում, 2020.07.08 14:12

Համաճարակի պայմաններում Վրաստանի անձնագիրն ամերիկականից «հզոր» է դարձել

Համաճարակի պայմաններում Վրաստանի անձնագիրն ամերիկականից «հզոր» է դարձել

Կորոնավիրուսի տարածման պատճառով ճամփորդական սահմանափակումները հաշվի առնելով՝ անձնագրերի «ուժի» գլոբալ ինդեքսը թարմացվել է: Նոր տվյալների համաձայն՝ վրացական անձնագիրը 15-րդ  հորիզոնականն է զբաղեցրել: 2019 թվականին Վրաստանն այս ցուցակում 89-րդ հորիզոնականում էր: Տվյալները հրապարակված են Passportindex.org կայքում, հաղորդում է Aliq.ge-ն։

Վարկանշային տասնյակում են Ճապոնիան, Նոր Զելանդիան, Ֆինլանդիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, Իռլանդիան, Հարավային Կորեան, Շվեյցարիան, Ավստրալիան և Դանիան:

Վրաստանին հաջորդում են ԱՄՆ-ն, Թուրքիան, Ռուսաստանը և Իսրայելը:

Կայք էջի տվյալների համաձայն՝ Վրաստանի անձնագրով առանց մուտքի արտոնագրի քաղաքացիները կարող են ճանապարհորդել 57 երկիր, 33 երկրի դեպքում մուտքի արտոնագիր տրվում է սահմանին, 108 երկիր ճանապարհորդելու համար անհրաժեշտ է մուտքի արտոնագիր:

կիսվել նյութով -