408 դիտում, 2020.07.08 12:21

«Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունը կդիմի՞ կառավարությանը՝ եկեղեցում հավաքներ կազմակերպելու համար

«Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունը կդիմի՞ կառավարությանը՝ եկեղեցում հավաքներ կազմակերպելու համար

Այսօր քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը հայտնել էր, թե իր տեղեկություններով, «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունը դիմելու է կառավարությանը՝ եկեղեցիներում ծեսեր անելու հնարավորություն ստանալու համար։ Քաղաքագետը նաեւ ընդգծել է, թե խոսքը պետական հաշվեկշռում գտնվող եկեղեցիների մասին է:

ArmLur.am-ը փորձել է հասկանալ՝ արդյոք կրոնական կազմակերպությունն իսկապես պատրաստվում է նման քայլ անել: Մեզ հետ զրույցում «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության մամուլի խոսնակ Արմեն Լուսյանը նշեց, որ իրենք նման դիմում կառավարությանը չեն ներկայացրել:

«Ինչպես բոլորը, այնպես էլ մենք, սպասում ենք մինչեւ համաճարակային իրավիճակը նորմալանա, եւ, երբ Կառավարությունը թույլ տա հավաքներ անցկացնել, այդ ժամանակ էլ մենք մեր հավաքները կանցկացնենք, իսկ քանի դեռ կա սահմանափակում եւ արգելք, մենք, որպես օրինապահ եկեղեցի, շարունակում ենք պահպանել բոլոր համաճարակային կանոնները»,-ասել է զրուցակիցը:

կիսվել նյութով -