17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
Վարչական իրավախախտումների վերաբերյալ նախագիծը ընդհանրապես չի՞ գալու Ազգային ժողով, թե որոշակի փոփոխությունների ենթարկվելուց հետո վերադառնալու է, այսինք` մենք ունենալո՞ւ ենք տուգանքների այդուհանդերձ ավելացված չափ: Այս մասին այսօր արտահերթ նիստին հարցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին, որը ներկայացնում էր արտահերթ նիստի օրակարգը:
Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ նախագծով նախատեսվում էր դիմակ չդնելու դեպքում տուգանքը դարձնել բաց տարածքներում 20 հազար դրամ, իսկ փակ տարածքներում՝ 50 հազար դրամ: Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց, որ նախագիծն ընդհանրապես շրջանառությունից այս պահին հանված է: «Իսկ կգա, թե չի գա, ոչ ես, ոչ Դուք, ոչ որևէ մեկը չի կարող սահմանափակել պատգամավորների սահամանդրական իրավունքը` ներկայացնելու օրենսդրական նախաձեռնություն: Հետևաբար ես չեմ կարող բացառել, որ ձեր խմբակցությունից որևէ մեկը վաղը կառաջարկի դիմակների տուգանքը 150 հազար դարձնել»,-ասաց նա:
Սիսակ Գաբրիելյանը նշեց նաև, որ դիմակների տուգանքների չափի հետ կապված կան տարբեր քննարկումներ, և մի մասը օրինակ է բերում Վրաստանը, որը հարյուր հազարից էլ ավելի է, իսկ մի մասը նշում է, որ այդպիսի մեթոդների պետք չէ գնալ: «Բայց մեր խմբակցությունը հայտարարել է, որ նպատակահարմար չի գտել այս փուլում դա բերելու, շրջանառությունից հանված է, բայց ես չեմ կարող բացառել որևէ մեկի փոխարեն, որ նման նախագիծ կարող է բերվել»,-ասաց նա: