306 դիտում, 2020.07.08 12:09

Չավուշօղլուն սպառնում է Եվրամիությանը

Չավուշօղլուն սպառնում է Եվրամիությանը

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ եթե Եվրամիությունը նոր պատժամիջոցներ սահմանի Անկարայի դեմ, Թուրքիան պատասխան քայլեր կձեռնարկի:

«Ամերիկայի ձայնի» համաձայն, Չավուշօղլուն այդ հայտարարությունն արել է Անկարայում անցկացվող համատեղ մամուլի ասուլիսում՝ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչի և Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեֆ Բորելի հետ հանդիպումից հետո:

Մասնավորապես, Թուրքիայի արտգործնախարարն ասել է. «Եթե Եվրամիությունը լրացուցիչ որոշումներ կայացնի (պատժամիջոցներ) Թուրքիայի դեմ, մենք ստիպված կլինենք պատասխանել: Դրանից հետո իրավիճակը կվատթարանա, ինչը ոչ մի օգուտ չի բերելու»:

կիսվել նյութով -