428 դիտում, 2020.07.08 11:58

Ալյասկայի ափերի մոտ 5.1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Ալյասկայի ափերի մոտ 5.1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Ալյասկայի ափերի մոտ 5.1 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության հաղորդագրությանը:

Նշվում է՝ ցնցումների օջախը գտնվել է 4.6 կմ խորության տակ, իսկ էպիկենտրոնը՝ ԱՄՆ Ալյասկա նահանգի Անքորիջ քաղաքից 609 կմ դեպի հարավ-արևմուտք, որտեղ տվյալ քաղաքում շուրջ 290 000 մարդ է բնակվում:

Տուժածների, ավերածությունների կամ ցունամիի վտանգի վերաբերյալ դեռևս տեղեկություններ չկան։