05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Ալյասկայի ափերի մոտ 5.1 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության հաղորդագրությանը:
Նշվում է՝ ցնցումների օջախը գտնվել է 4.6 կմ խորության տակ, իսկ էպիկենտրոնը՝ ԱՄՆ Ալյասկա նահանգի Անքորիջ քաղաքից 609 կմ դեպի հարավ-արևմուտք, որտեղ տվյալ քաղաքում շուրջ 290 000 մարդ է բնակվում:
Տուժածների, ավերածությունների կամ ցունամիի վտանգի վերաբերյալ դեռևս տեղեկություններ չկան։