406 դիտում, 2020.07.08 11:36

Արցախում կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտնաբերվել

Արցախում կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտնաբերվել

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտնաբերվել Ստեփանակերտում: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Այդ օջախի վարակակիր համարվող 2 քաղացու շփման շրջանակը պարզվում է, թեստավորման նպատակով կոնտակտավորներից նմուշառում է իրականացվում:

Եվս 3 նոր դեպք գրանցվել է նախկինում հաստատված օջախի կոնտակտավորների մոտ:

Ընդհանուր առմամբ, Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք, իսկ առայսօր հաստատված դեպքերի քանակը 141 է:

Միևնույն ժամանակ, COVID-19-ի ախտորոշմամբ 1 մարդ հաղթահարել է վարակը և լքել մեկուսացման վայրը: Այս պահին մեկուսացված է 91, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 29 քաղաքացի:

Քրոնիկ հիվանդություններ և երկկողմանի թոքաբորբ ունեցող պացիենտի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ: Երկու հիվանդի առողջական վիճակը միջին ծանրության է:

Ընդհանուր առմամբ կատարվել է 2437 թեստավորում:

կիսվել նյութով -