322 դիտում, 2020.07.08 11:22

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 963-ի: Այս մասին հայտնում  է Aliq.ge կայքը:

Վերջին մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 5 նոր դեպք, ապաքինվել է 3 մարդ:

Ընդհանուր առմամբ՝ փետրվարի 26-ից ի վեր Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է 963, ապաքինվել` 841 մարդ:

Կարանտինային ռեժիմում է 3903, հատուկ վերահսկողության ներքո` 202 քաղաքացի: Մինչ այս պահն արձանագրվել է 15 մահ:

Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 3 մարդ:

կիսվել նյութով -