320 դիտում, 2020.07.08 10:30

Գրիզմանը հաջորդ մրցաշրջանում ևս կմնա «Բարսելոնա»-ում

Գրիզմանը հաջորդ մրցաշրջանում ևս կմնա «Բարսելոնա»-ում

Կատալոնական «Բարսելոնա»-ի ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը կմնա ակումբում հաջորդ մրցաշրջանում ևս:

Այս մաիսն գրում է Sport.es-ը: «Բարսելոնա»-ի ղեկավարությունն արդեն իսկ բանակցել է Գրիզմանի հետ և հույս հայտնել, որ հաջորդ մրցաշրջանում ևս կտեսնի ֆուտբոլիստին թիմի կազմում:

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Գրիզմանի ծառայություններով հետաքրքված են  «ՄանչեսթերՅունայթեդ»-ը, Լոնդոնի «Արսենալ»-ը: Խոսակցություններ կան, որ ֆուտբոլիստը կարող է միանալ նաև ֆրանսիական ՊՍԺ-ին:  Գրիզմանը «Բարսելոնա» է տեղափոխվել 2019 թվականին: