408 դիտում, 2020.07.08 10:13

Արմավիրի մարզում Mercedes-ը մի քանի պտույտ անելով գլխիվայր հայտնվել է ձորում, կա 2 զոհ,1 վիրավոր

Արմավիրի մարզում Mercedes-ը մի քանի պտույտ անելով գլխիվայր հայտնվել է ձորում, կա 2 զոհ,1 վիրավոր

Արմավիրի մարզում, այսօր՝ հուլիսի 8-ին ժամը 05:00-ի սահմաններում Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում՝ Գրիբոյեդով գյուղի վարչական տարածքում, բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ՝ 57-ամյա Արթուր Հարությունյանի վարած Mercedes մակնիշի եւ 40-ամյա Ռազմիկ Գալստյանի վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետեւանքով Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ գլխիվայր հայտնվել ձորակում:

Վթարի հետեւանքով Mercedes-ի վարորդ Ռ. Գալստյանը, ուղեւոր՝ Արմավիրի մարզի բնակիչ, 55-ամյա Արմենուհի Գեւորգյանը, մահացել են, իսկ մյուս ուղեւոր՝ Արմավիրի մարզի բնակիչ, 54-ամյա Սոֆիկ Գալստյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն: