Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հարցազրույցի է եկել առանց կոշիկների՝ գուլպաներով: Տեսանյութը հրապարակել է «Բելառուս 1» հեռուստալիքը: «Հարգում եմ մաքրուհիներին, ոտաբոբիկ եմ շրջում»,-վերելակից դուրս գալով՝ լրագրողներին անմիջապես պարզաբանել է Լուկաշենկոն:
Այս կադրերը, ի դեպ, նկարվել են Սոչիում Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններից հետո: Թե՛ լրագրողը, թե՛ Բելառուսի նախագահը հարցազրույցի ամբողջ ընթացքում մնացել են առանց կոշիկների: