266 դիտում, 2020.07.07 23:51

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում hուլիսի 8-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը  հուլիսի 7-8-ը  կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևանում հուլիսի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը կդիտվի + 22, ցերեկը՝ +37, երեկոյան՝ +31 աստիճան տաքություն։

կիսվել նյութով -