312 դիտում, 2020.07.07 23:13

Կորոնավիրուսը կանխելու համար Թուրքիայում հարսանիքներին ոստիկաններ են ներկա լինելու

Կորոնավիրուսը կանխելու համար Թուրքիայում հարսանիքներին ոստիկաններ են ներկա լինելու

Թուրքիայի Գազիանթեփ (Այնթապ) նահանգը համարվում է կորոնավիրուսի համաճարակի կանխարգելմանն ուղղված կանոններն ամենաշատ ոտնահարող նահանգներից մեկը, գրում է ermenihaber-ը:

Վարակվածների թվի շատ բարձր ցուցանիշի պատճառով Թուրքիայի Առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան հայտնել է, որ Գազիանթեփ նահանգում հատուկ միջոցառումներ են իրականացվելու։

Մասնավորապես որոշում է կայացվել, որ նահանգում բոլոր հարսանեկան արարողություններն ամբողջովին անցնելու են իրավապահ մարմինների մասնակցությամբ և ոստիկանական ուժերի վերահսկողության ներքո։

Այդ նպատակով առանձնացվել է ոստիկանական հատուկ խումբ՝ 229 հոգուց բաղկացած, որոնք հարսանիքների ընթացքում կհետևեն հակահամաճարակային կանոնների պահպանմանը։

կիսվել նյութով -