Երեկ ավանդական ճեպազրույցներից մեկում Սպիտակ Տան խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ-ում վանդալիզմի զոհ է դարձել Հայոց Ցեղասպանության հուշարձանը: Հատկանշական է, որ Քեյլի Մըքէնանին արտաբերել է ցեղասպանություն բառը:
Խոսնակը մասնավորապես նշել է․ «Երբ պղծվում է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, որը ոգեկոչում է մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների՝ այդ թվում ստրկության զոհերի հիշատակը, գործ ունենք գիտակցության եւ պատմական գիտելիքի պակասի հետ»:
Տեղեկացնենք, որ Անկարան արձագանքել է Սպիտակ Տան խոսնակին։ Թուրքիայում կարծում են, որ մամուլի քարտուղարի խոսքերը լեզվի անհաջող սայթաքում էին։ Ցանկացած պարագայում, նման ձևակերպումներն անթույլատրելի են համարում։
Մանրամասները՝ Անահիտ Իվանյանի տեսանյութում։