320 դիտում, 2020.07.07 21:40

Բրազիլիայի նախագահը վարակվել է կորոնավիրուսով

Բրազիլիայի նախագահը վարակվել է կորոնավիրուսով

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Քաղաքական գործիչը լրագրողներին հայտնել է, որ իրեն լավ է զգում, գանգատներ չունի։

Հիվանդության ախտանշանները նախագահի մոտ ի հայտ են եկել նախօրեին: Բոլսոնարուն նշել էր, որ ունեցել է բարձր ջերմություն՝ մինչև 38 աստիճան, թոքերի հետազոտության արդյունքում թոքաբորբ չի հայտնաբերվել:

կիսվել նյութով -