394 դիտում, 2020.07.07 20:57

Մարտունու բժշկական կենտրոնի կառուցման շինարարական աշխատանքների մեկնարկը տրված է․ Արսեն Թորոսյան

Մարտունու բժշկական կենտրոնի կառուցման շինարարական աշխատանքների մեկնարկը տրված է․ Արսեն Թորոսյան

Մարտունու բժշկական կենտրոնի կառուցման շինարարական աշխատանքների մեկնարկը տրված է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«2022թ-ի հուլիսից 65 մահճակալ հզորությամբ նորակառույց բազմաֆունկցիոնալ բժշկական կենտրոնը՝ միջազգային արդի բոլոր չափանիշներին համապատասխան, ախտորոշիչ և բուժական ծառայություններ իրականացնելու լայն հնարավորություններով կսպասարկի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի և տարածաշրջանի ազգաբնակչությանը:

Մարտունու բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքները՝ տիպային նախագծով, իրականացվում են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակներում:

Նախագծման փուլից սկսած մինչև բժշկական կենտրոնի հագեցման ավարտը բոլոր աշխատանքները համակարգվում են Առողջապահության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից»։

կիսվել նյութով -