324 դիտում, 2020.07.07 20:23

ԿԸՀ-ն վաղը կքննի «Լուսավոր Հայաստան»-ի դիմումը

ԿԸՀ-ն վաղը կքննի «Լուսավոր Հայաստան»-ի դիմումը

Վաղը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում քննարկվելու է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումը, որում Մարուքյանը հիշեցրել է, որ ընտրությունների արդյունքներով իրենք ստացել են 18 մանդատ, սակայն այնուհետեւ Արման Բաբաջանյանը դուրս է եկել խմբակցությունից եւ դարձել որեւէ խմբակցության կազմում չընդգրկված պատգամավոր:

Ըստ Էդմոն Մարուքյանի՝ նման կերպ «Լուսավոր Հայաստան» խմբակցության զրկվել է իրեն տրված 18 մանդատներից մեկից:

Նշենք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովում կուսակցության ներկայացուցիչն էր լինելու Երեւանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը: 

կիսվել նյութով -