336 դիտում, 2020.07.07 19:29

Կառլեն Մկրտչյանը հեռացել է «Փյունիկից»

Կառլեն Մկրտչյանը հեռացել է «Փյունիկից»

31-ամյա կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը հեռացել է «Փյունիկից»։

Աս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Լրացել է ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետը։

Կառլեն Մկրտչյանը Փյունիկ էր վերադարձել 2017 թվականին։ 2005 թվականից խաղալով «Փյունիկում», Մկրտչյանը մասնակցել է 164 խաղի՝ դառնալով 16 գոլի հեղինակ։

Ավելի վաղ «Փյունիկից» հեռացել էին նաև մի շարք ֆուտբոլիստներ, որոնց պայմանգրի ժամկետները ևս ավարտվել էր:

կիսվել նյութով -