280 դիտում, 2020.07.07 18:25

ԱԺ նիստի օրակարգում չի ընդգրկվել դիմակ չկրելու համար տուգանքի չափը բարձրացնելու օրենքի նախագիծը

ԱԺ նիստի օրակարգում չի ընդգրկվել դիմակ չկրելու համար տուգանքի չափը բարձրացնելու օրենքի նախագիծը

«Իմ քայլը» խմբակցությունը Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում չի ընդգրկել դիմակ չկրելու համար տուգանքների չափը բարձրացնելու օրենքի նախագիծը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

«Հարգելի քաղաքացիներ, որպես ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու հարցի զեկուցող, տեղեկացնում եմ, որ վաղը նախատեսված նիստում ներառված չէ դիմակ չկրելու համար տուգանքների չափը բարձրացնող օրենքի նախագիծ:

Իմ քայլը խմբակցությունը քննարկման արդյունքում նպատակահարմար չհամարեց ընդգրկել հարցը օրակարգ»,- գրել է Գաբրիելյանը։

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նոր նախագիծ, ըստ որի խստացվում են դիմակ կրելու պահանջները խախտելու պայմանները:

Նախագծով նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում որպես հատուկ նորմ սահմանել հանրային բաց տարածքներում եւ փակ տարածքներում քաղաքացիների կողմից դիմակ կրելու պահանջները խախտելու զանցակազմը, դրանցով սանկցիաները սահմանել համապատասխանաբար սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի (20.000 ՀՀ դրամ) եւ հիսնապատիկի (50.000 ՀՀ դրամ) չափով, ինչպես նաեւ սահմանվում են այդ գործերով բողոք բերելու ժամկետները եւ դրա իրավական հետեւանքները:

կիսվել նյութով -