900 դիտում, 2020.07.07 18:01

Աննա Դանիբեկյանը մերժեց Քոչարյանի գործով մեղադրող դատախազների միջնորդությունը

Աննա Դանիբեկյանը մերժեց Քոչարյանի գործով մեղադրող դատախազների միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող դատախազների ներկայացրած միջնորդությունը։

Հիշեցնենք, որ դատախազները դատարանին միջնորդել էին սահմանափակել պաշտպանական կողմի՝ տարբեր տեսակի միջնորդություններ ներկայացնելու դատավարական իրավունքը։

Դատական հաջորդ նիստը կկայանա հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին։

կիսվել նյութով -