326 դիտում, 2020.07.07 17:24

Ճապոնիայի հարավում գտնվող ամերիկյան ռազմակայանում կորոնավիրուս Է հայտնաբերվել

Ճապոնիայի հարավում գտնվող ամերիկյան ռազմակայանում կորոնավիրուս Է հայտնաբերվել

Ճապոնիայի հարավի Օկինավայի պրեֆեկտուրայի իշխանությունները հայտարարել են մի քանի մարդու մոտ կորոնավիրուսի հայտնաբերման մասին այնտեղ գտնվող՝ ԱՄՆ-ի ծովային հետեւակի զորակազմի Ֆուտեմա ավիաբազայում: Հուլիսի 7-ին այդ մասին հաղորդել է NHK հեռուստաալիքը. հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ համապատասխան տվյալները Ճապոնիայի իշխանություններն ստացել են զորակազմի ներկայացուցիչներից: Ախտահարվածների թվի մասին տեղեկատվություն այս պահին չկա:

Հուլիսի 2-ին Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ-ի ծովային հետեւակի զորակազմի հրամանատարությունը հայտնել էր Օկինավայի պրեֆեկտուրայի Քեմփ Մաքթյուրիուս ամերիկյան ռազմակայանում մեկ մարդու վարակման մասին: Օկինավա կղզում է կենտրոնացված Ճապոնիայում ամերիկյան ռազմական օբյեկտների տարածության 75 տոկոսը: ԱՄՆ-ի ծովային հետեւակի Ֆուտեմա ավիաբազան, որը գտնվում է Գինովանի խտաբնակ շրջանում, մշտական միջադեպերի աղբյուր է դարձել:

Տակավին 1996 թվակաինին Տոկիոն եւ Վաշինգտոնը համաձայնության են եկել այնտեղտց վերացնելու օբյեկտը: 1999 թվականին որոշվել է այն վերատեղաբաշխել Օկինավայի հյուսիսի Հենոկոյի շրջանում: Համավարակի ընթացքում Ճապոնիայում արձնագրվել է կորոնավիրուով վարակման ավելի քան 20 հազար դեպք: Առնվազն 992 մարդ մահացել է: Առողջացել է շուրջ 17,7 հազար վարակված: 37 պացիենտ այժմ ծանր վիճակում է ինտենսիվ թերապիայի հիվանդասենյակներում:

կիսվել նյութով -