380 դիտում, 2020.07.07 21:20

Օդեսայում տեղի է ունեցել «Տոլմայի փառատոն»

Օդեսայում տեղի է ունեցել «Տոլմայի փառատոն»

Ուկրաինայի Օդեսա քաղաքում անցկացվել է Տոլմայի փառատոն։ Այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը:

Հուլիսի 5-ին Օդեսայի հայկական համայնքում անցկացվել է «Տոլմա» փառատոնը, որի ընթացքում ներկայացվել է սիրված ուտեստի 17 տեսակ՝ պատրաստված «Կանանց հանձնաժողովի» և «Մայրերի միության» անդամների կողմից:

Ուկրաինայի հայերի միության տեղեկատվության համաձայն, կազմակերպության կիրակնօրյա մանկապարտեզի սաները և Օդեսայի հայ երիտասարդական կազմակերպության ակտիվիստները կազմակերպել են նաեւ զվարճալի համերգային ծրագիր միջոցառման հյուրերի համար:

Պարբերականը նաեւ հիշեցնում է, որ հայկական խոհարարական ավանդույթների զարգացմանն ու պահպանմանը միտված միջոցառումների շրջանակներում Հայաստանում և հայ համայնքներում պարբերաբար անցկացվում է Տոլմայի փառատոն:

Ինչպես ավելի վաղ նշել Է Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը․ «Մենք հպարտանում ենք Ուկրաինայի հայերի մշակութային ու պատմական հարուստ ժառանգությամբ եւ հնարավոր ամեն ինչ անում ենք այն պահպանելու եւ հանրայնացնելու համար»։

կիսվել նյութով -