460 դիտում, 2020.07.07 17:00

«Ամենադժվարը կնոջս հրաժեշտ տալն է»․ Էնիո Մորիկոնեն մահվան նախօրեին հրաժեշտի նամակ է գրել

«Ամենադժվարը կնոջս հրաժեշտ տալն է»․ Էնիո Մորիկոնեն մահվան նախօրեին հրաժեշտի նամակ է գրել

Իտալացի կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն հրաժեշտի նամակ է թողել իր մտերիմներին ու ընկերներին, որը սկսվում է «Ես, Էնիո Մորիկոնեն, մեռած եմ» բառերով։ Այս մասին հաղորդում է gordonua.com-ը։

Հրաժեշտի նամակի տեքստը հրապարակել է կոմպոզիտորի ընկեր ու փաստաբան Ջորջո Ասումը՝ մամուլի ներկայությամբ ։ 

Կոմպոզիտորի ընտանիքի անդամներն այս տպագիր ուղերձը գտել են նրա մահից հետո։

Նամակում երգահանը անուն առ անուն հիշատակել է մտերիմ ընկերներին, հարազատներին ու երեխաներին։

«Իմ բոլոր ընկերներին, ովքեր միշտ իմ կողքին են եղել, և նրանց, ովքեր հեռու են, փոխանցում եմ հրաժեշտի ողջույնները», - ասված Է կոմպոզիտորի նամակում:

Մորիկոնեն նաեւ խնդրել է իր հուղարկավորությունը կազմակերպել առանց ավելորդ ճոխության, որպեսզի մարդկանց անհարմարություններ չպատճառեն:

«Ամենից բարդը կնոջս հրաժեշտ տալն է»,- խոստովանել է Մորիկոնեն։

Մորիկոնեն Մարիա Թրավիայի հետ ապրել է 64 տարի՝ այդ ընթացքում ամուսինները ունեցել են 4 երեխա։

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին 94 տարեկանում մահացել է իտալացի հայտնի կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն։

կիսվել նյութով -