կարևոր
1750 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-07 16:37

Իտալիան դուրս եկավ կորոնավիրուսով վարակվածների թվի թոփ-10-ից

 Իտալիան դուրս եկավ կորոնավիրուսով վարակվածների թվի թոփ-10-ից

Զգալի փոփոխություններ են տեղի ունեցել աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թվով առաջատար երկրների ցանկում: Այսպես, Իտալիան դուրս Է մնացել առաջին տասնյակից, իսկ նրա տեղն զբաղեցրել Է Իրանը: Եվրոպայի երկրների թվում այնտեղ մնացել են սոսկ Մեծ Բրիտանիան (7-րդ հորիզոնական) եւ Իսպանիան (9-րդ տեղ). հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԱՄՆ-ում, որն աշխարհում առաջատարն Է, վարակվածների ընդհանուր թիվը մոտենում Է արդեն 3 միլիոնի (ավելի քան 2,9 միլիոն մարդ), ավելի քան 130 հազար մահացածներ կորոնավիրուսի պատճառով:

Ըստ որում Հնդկաստանում, որն զբաղեցնում Է երրորդ տեղը, ախտահարվածների քանակն արդեն գերազանցել Է 700 հազարը, իսկ մահացու վախճանների թիվը՝ 20 հազարը:

Ընդամենը մոլորակի վրա համավարակի ընթացքում կորոնավիրուսով վարակվել Է ավելի քան 11,6 միլիոն մարդ, շուրջ 538 հազարը մահացել Է: