574 դիտում, 2020.07.07 16:46

Երգ ընդդեմ կորոնավիրուսի. Հայաստանի փոքրիկ երգիչների նոր հոլովակը

Հայաստանի փոքրիկ երգիչները կորոնավիրուսի դեմ պայքարին միացել են «Երգի՛ր, և COVID-ը կհեռանա» երգով, որի հոլովակն արդեն հասանելի է երգչախմբի YouTube-ի պաշտոնական ալիքում:

Երգչախմբի ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է զետեղվել, որում ասվում է, որ երգչախմբերի փորձերն արգելված լինելու պատճառով «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը մտահաղացել է ձայնագրել «Պենտատոնիքս» խմբի հայտնի «Սինգ» երգը անհատապես՝ հետագայում մեկտեղելով հնչյունային սարքավորումների միջոցով:

«Երգի բառերը փոխել են և այն վերանվանել «Երգի՛ր և COVID-ը կհեռանա»՝ երգով միանալով COVID-ի դեմ պայքարին: Երգը տեսագրվել և մոնտաժվել է երեխաների կողմից»,- նշվում է հաղորդագրությունում:

կիսվել նյութով -