338 դիտում, 2020.07.07 16:17

Իրանը կորոնավիրուսով վարակվածների մեջ մահերի օրական ռեկորդային թիվ է արձանագրել

Իրանը կորոնավիրուսով վարակվածների մեջ մահերի օրական ռեկորդային թիվ է արձանագրել

Իրանում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների մեջ մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել է 200-ով եւ գերազանցել 11,9 հազարը: Հուլիսի 7-ին այդ մասին հայտնել է առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Սիմա Սադաթ Լարին. հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Երկրում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի քանակը կազմել է 2 637, ախտահարվածների ընդհանուր թիվը հասել Է 245 688-ի»,- մեջբերում է նրա խոսքը ISNA գործակալությունը: «Անցած 24 ժամում Իանում մահացել է 200 պացիենտ, իսկ մահացու վախճանների ընդհանուր թիվը հասել է 11 931-ի»,- հավելել է Լարին:

կիսվել նյութով -