374 դիտում, 2020.07.07 16:10

ԱԻՆ-ը «Մերիդիան» էքսպոկենտրոնի մոտակայքում պայթուցիկ սարքերի հայտնաբերման մասին ահազանգ է ստացել

ԱԻՆ-ը «Մերիդիան» էքսպոկենտրոնի մոտակայքում պայթուցիկ սարքերի հայտնաբերման մասին ահազանգ է ստացել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 7-ին, ժամը 15։08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոն ՓԲԸ-ի մոտակայքում հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը։

կիսվել նյութով -