384 դիտում, 2020.07.07 16:30

Ի՞նչ դիտել այսօր․ «Երկիր մեդիան» առաջարկում է լավագույն ֆիլմերի ընտրանուց դիտել «Պատմություն կապված վզնոցի հետ»-ը

«Երկիր մեդիան» այսօր՝ հուլիսի 7-ին, առաջարկում է դիտել  «Պատմություն կապված վզնոցի հետ»-ը (История с ожерельем) ֆիլմը։

Այն նկարահանվել է 2001 թվականին։ Ֆիլմի ռեժիսորն է Չարլզ Շայերը, գլխավոր դերում հանդես է գալիս Թոմ Հարդին։ 

Ֆիլմը հիմնված է իրական պատմական իրադարձությունների վրա, որոնք նկարագրված են նաև Ալեքսանդր Դյումի «Թագուհու վզնոց» վեպում։

Ֆրանսիան սպասում է հեղափոխության։ Երիտասարդ արիստոկրատուհի Ժաննա դե լա մոտ-Վալուան առանց գրոշի է մնացել այն անորոշության պատճառով, որը տիրում էր Ֆրանսիայի քաղաքական կյանքում:

Նա որոշում է առևանգել թանկարժեք ադամանդե վզնոցը, որպեսզի վրեժխնդիր լինի այն բանի համար, որ իր ընտանիքը այժմ հայտնվել է բարձրագույն հասարակության մեջ։

Նրա գործողություններն օգնում են միապետության տապալման կողմնակիցներին և խթանում ֆրանսիական հեղափոխության սկիզբը։

Ֆիլմը կարող եք դիտել «Երկիր մեդիայի» եթերում այսօր՝ «Երկիրն այսօրի» գլխավոր թողարկումից անմիջապես հետո։

կիսվել նյութով -